Յուրի Վարդանյանին հիշեցրել են Սահմանադրության պահանջի մասին. առաջին անգամ նա մասնակցեց ԱԺ հարցուպատասխանին
Պաշտոնավարումից ի վեր առաջին անգամ այսօր Ազգային ժողովի պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու էր եկել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։
Հիշեցնենք,որ նախորդ հարցուպատասխանին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրել էր Յուրի Վարդանյանին հիշեցնել Սահմանադրության գոյության ու պահանջի մասին, որ նա պարտավոր է ներկայանալ ԱԺ հարցուպատասխանին:
Նշենք, որ Յուրի Վարդանյանը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնն զբաղեցնում է մայիսի 8-ից:
Լուսանկարը՝ aravot.am-ի










