Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է միկրոավտոբուսների մեջ. 28 զոհ
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է 2 միկրոավտոբուսների մեջ, ինչի հետևանքով 28 մարդ է զոհվել, հայտնում է France-Presse-ը: Զոհերից 13-ը երեխաներ են, 5-ը` կանայք:
Կա 20 վիրավոր: Ողբերգությունը տեղի է ունեցել Ասսամ նահանգում` Գուվահաթի գլխավոր քաղաքից 160 կմ դեպի արևմուտք:
Միկրոավտոբուսներն աղյուսագործարան էին տեղափոխում բանվորներին, որոնց մի մասը հետը տարել է նաև երեխաներին` այնտեղ նրանց պահելու համար:
Առայժմ հայտնի չէ բեռնատարի վարորդը ողջ է, թե ոչ:
Աղբյուրը հաղորդում է, որ ավտոբուսները վեր են ածվել մետաղաջարդոնի:










