Պուտինն իր ծննդյան օրը հնարավոր է հանդիպի Օբամային

12:40 • 03.10.13

Իր ծննդյան օրը` հոկտեմբերի 7-ին, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է հանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, հայտնում է RBC Daily-ն` վկայակոչելով Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը:

 

Հանդիպումը ծրագրվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գագաթնաժողովի շրջանակներում, որը կանցկացվի հոկտեմբերի 7-8-ին, Բալիում:

 

Այժմ կողմերը քննարկում են հանդիպման ձևաչափը: Նախաձեռնողականություն է ցուցաբերել ռուսական կողմը:

 

Պուտինն ու Օբաման այս տարի արդեն երկու անգամ հանդիպել են` «Մեծ ությակի» և «Մեծ քսանյակի» գագաթնաժողովների շրջանակներում: