Իրանում մանկապղծությանն աջակցող օրենք է ընդունվել
Իրանում ընդունվել է նոր օրենք, որը թույլ է տալիս տղամարդկանց ամուսնանալ իրենց որդեգրած աղջիկների հետ, երբ լրանա նրանց 13 տարին։
Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը՝ մտահոգություն հայտնելով առ այն, որ իսլամական պետության նոր ղեկավար Հասան Ռոհանին ադքան էլ առաջադիմական հայացքներ չունի, ինչպես թվում էր։
Վիճահարույց օրենքը հաստատվել է Իրանի խորհրդարանականների կողմից։ Սակայն ըստ իրավապաշտպանների՝ այն իրականում օրինականացնում է մանկապղծությունը, այդ թվում նաև արյունապղծությունը։
«Փաստորեն, ցանկացած մանկապիղծ կարող է 13 տարեկանը լրացած աղջիկ որդեգրել ու օրենքի սահմաններում մանկապղծությամբ զբաղվել, իսկ դա իրանական մշակույթի մաս չի կազմում»,-նշել է իրանցի իրավապաշտպաններից մեկը։










