Գամբիան դուրս է եկել Ազգերի բրիտանական համագործակցությունից

11:25 • 03.10.13

Արևմտաաֆրիկյան Գամբիա պետությունը որոշում է կայացրել հրաժարվել Ազգերի համագործակցության անդամությունից, որը ձևավորել են Բրիտանիան և նրա նախկին գաղութները, հայտնում է Interfax-ը:

 

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Գամբիան ոչ միայն դուրս է գալիս այդ կառույցի կազմից, այլև հետայսու հրաժարվում է մտնել որևէ նեոգաղութարարական կազմակերպության կազմ:
Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես:

 

Նման որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում, սակայն ըստ այդ երկրի ԱԳՆ-ի անանուն աղբյուրի` պատճառն այն է, որ կառույցի ղեկավարությունը որոշել էր մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի ու ԶԼՄ-ների դեմ ճնշումների հանձնաժողով ստեղծել այդ երկրի մայրաքաղաքում: