Մղձավանջից ելած միջատ. հսկայական ձիաբոռերը 40-ից ավելի մարդու մահվան պատճառ են դարձել Չինաստանում (լուսանկարներ, տեսանյութ)

18:16 • 03.10.13

Չինաստանի հյուսիսում  հսկայական ձիաբոռերի պարսերն իսկական մղձավանջ են դարձել տեղաբնակների համար. միջատների խայթոցներից արդեն 40 մարդ է մահացել, ևս 1600-ը տուժել են։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, առնվազն 37 մարդ ծայրահեղ վիճակում է։ Ձիաբոռերի հարձակման հետևանքով մարդկանց մաշկի վրա առաջացել են մեծ վերքեր, որոնք իրենց չափերով նման են հրազենային վերքերի։

 

Մահաբեր ձիաբոռերն ունեն 5 սմ երկարություն, իսկ նրանց «խայթող գործիքն» ունի 6 սմ երկարություն, որը չափազանց թունավոր է ու առաջացնում է անաֆիլակտիկ շոկ ու երիկամների աշխատանքի խափանում։

Տեսանյութը՝ այստեղ.

 

Deadly:

Terrifying: One victim told local media that 'the more you run, the more they want to chase you'

Horror: Some victims described being chased about 200 metres (656 feet) by a swarm