Սիրիական բանտերում ապօրինաբար տասնյակ հազարավոր քաղաքացիներ են պահվում. Human Rights Watch
Սիրիայի բանտերում ապօրինաբար տասնյակ հազարավոր քաղաքացիներ են պահվում, որոնք կասկածվում են ընդդիմադիրներին աջակցելու համար։ Նման տվյալներ է ներկայացրել Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Մասնավորապես, ձերբակալվածների թվում են բժիշկներ, որոնք բուժել են վիրավոր ընդդիմադիրներին, գործարարներ, որոնք օգնել են փախստականների համար միջոցներ հավաքել, ինչպես նաև բնակիչներ, որոնք համագործակցել են «քաղաքացիական ԶԼՄ-ների» հետ, հայտնում է rosbalt.ru-ն։
Բացի այդ, կալանքից ազատված սիրիացիները HRW-ին պատմել են բանտերում խոշտանգումների, ծեծի և սեռական բռնության դեպքերի մասին։










