Ավելի քան կես միլիոն իսպանացիներ պահանջում են վերադարձնել ցլամարտը
Իսպանիայի պատգամավորների պալատը կարող է չեղյալ համարել արգելքը, որը սահմանվել էր սենատի կողմից ցլամարտերի անցկացման համար։ Օրենքը չեղյալ համարելու խնդրագիրը 600 հազ. ստորագրություն է հավաքել և ուղարկվել է խորհրդարանի ստորին պալատ, գրում է Обозреватель-ը։
Թուղթը ստորագրել են Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, սենատի նախկին նախագահ Էսպերանսա Ագիրեն, ինչպես նաև գրող Վարգաս Լյոսան, երգիչ Խոակին Սաբանան և այլ հայտնի մարդիկ։
Բացի ցլամարտի թույլտվությունից, Իսպանիայի իշխող Ժողովրդական կուսակցությունը ցանկանում է, որպեսզի ցլամարտը ճանաչվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական պատմական ժառանգություն։
Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ ցլամարտն Իսպանիայի ազգային մշակույթի անբաժանելի մասն է կազմում, այն նաև համազգային պատմական և մշակութային ժառանգություն է։
Ցլամարտերի անցկացումը դադարեցվել էր 2012-ի հունվարից։










