Սիցիլիայի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել. 50 զոհ

13:25 • 03.10.13

Սիցիլիայի Լամպեդուզա կղզու մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ, հայտնում է mk.ru-ն։

 

Նավում գտնվել է մոտ 500 ներգաղթյալ, հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

 

Լամպեդուզայի քաղաքապետ Ջիուզի Նիկոլինիի խոսքով՝ որոնողական աշխատանքներն ու փրկարարական գործողությունները շարունակվում են: Ըստ նրա՝ մահացածների թվում է 3 տարեկան երեխա և հղի կին: