Հռոմի պապը Լամպեդուզայի ափերի մոտ ներգաղթյալների մահը խայտառակություն է անվանել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խայտառակություն է անվանել հերթական ողբերգությունը, որը տեղի է ունեցել իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ. Հյուսիսային Աֆրիկայից մոտ 500 ներգաղթյալի տեղափոխող նավում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 92 մարդ, գրում է ria.ru-ն:
Իտալիայի առափնյա անվտանգությունը հաղորդում է, որ զոհերի թվում կա հղի կին և երկու երեխա:
Այժմ կորած է համարվում առնվազն 250 մարդ: Փրկարարներին հաջողվել է 155 հոգու ափ հանել:
«Խոսքը մարդու հանդեպ հարգանքի բացակայության ախտանիշի մասին է: Մեծ ցավով ես չեմ կարող չասել հերթական նավի խորտակման բազմաթիվ զոհերի մասին: Դա խայտառակություն է»,-Վատիկանում ասել է Հռոմի պապը:










