Լիբիայում ՌԴ դիվանագետները տարհանվել են Թունիս. ՌԴ ԱԳՆ

20:38 • 03.10.13

Լիբիայում Ռուսաստանի դեսպանատունը տարհանվել է ՝ տեղափոխվելով Թունիս։
 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նրանք ուրբաթ օրը դեսպանատան աշխատակիցները կվերադառնան Մոսկվա՝ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով։


«Մինչև խնդիրների լուծումը, որոնք առնչվում են Տրիպոլիում մեր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությանը, լիբիական կողմի հետ շփումը շարունակելու համար Թունիսում ժամանակավորապես կմնա ռուս դիվանագետների մի խումբ՝ բաղկացած Լիբիայում ռուսական դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաներից»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության տեքստում։


Նախարարությունը նաև կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Լիբիա այցելություններից։


ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ռուսական դեսպանատան վրա ագրեսիայի պատճառը եղել է հոկտեմբերի մեկին լիբիացի սպայի սպանությունը՝ Եկատերինա Ուստյուժանինայի կողմից։


Կինը նաև դանակով վիրավորել էր նրա մորը։ Ուստյուժանինան ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ։
Նա Տրիպոլիի մոտ կրակել էր Լիբիայի օդուժի սպա Մուհամեդ աս-Սուսիին և մի քանի դանակի հարված էր հասցրել նրա մորը։