Մադագասկարում ամբոխը այրել է 2 եվրոպացիների
Մադագասկարում տեղի բնակչության կատաղած ամբոխը ողջ-ողջ այրել է 2 եվրոպացի տղամարդկանց, որոնց կասկածում էին մարդկանց օրգանների անօրինական վաճառքի համար: Նախօրեին գյուղում երեխա էր անհետացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում հայտնի Նուսի-Բե կղզում: Երեխայի անհետացման գործով ոստիկանությունը ձերբակալել է տեղացի տղամարդու:
Ոստիկանական բաժանմունքի մոտակայքում անկարգություններ են սկսվել. բնակչությունը ենթադրել է, որ ձերբակալված տղամարդը գումարի դիմաց հերձել է երեխային և վերցրել է նրա օրգանները:
Դրանից հետո ցուցարարները սկսել են «որսալ» օտարերկրացիներին:










