Նիգերիայում ավիավթարի հետևանքով 13 մարդ է զոհվել
Նիգերիայի խոշորագույն քաղաք Լագոսի օդանավակայանում վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Associated Airlines ավիաընկերության 20 ուղևոր փոխադրող ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից հետո և այրվել է:
Ըստ Նիգերիայի ավիացիայի նախարարության տվյալների, միջադեպի վայրում կան մի շարք փրկվածներ և փրկարարական աշխատանքները շարունակվում են:










