Փարիզը գիշերային քաղաքապետ կունենա

11:58 • 03.10.13

Այս աշուն փարիզեցիները կընտրեն գիշերային քաղաքապետի, ում պարտականությունների մեջ կմտնի Փարիզի գիշերային կյանքով ապրողների ու «պասիվ»՝ քնել սիրող բնակչության միջև ծագող կոնֆլիկտների լուծումը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, ապագա քաղաքապետը պետք է կանխի ու կարգավորի նման կոնֆլիկտները։

 

Գիշերային քաղաքապետի թեկնածուների գրանցումն իրականացվել է սեպտեմբերին՝ համացանցի միջոցով։ Իսկ հոկտեմբերին տեղի կունենա ընտրությունների առաջին փուլը, 2-րդը՝ նոյեմբերին։

 

Հարկ է նշել, որ բացի Փարիզից գիշերային քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նաև Թուլուզ և ևս 2 այլ քաղաքներում։