Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ–երի միջև
ՀՀ ԱԳՆ-ում այսօր Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:
Հայ և ֆինն դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարևորվել է հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:
Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հրատապ հարցերին: Նույն օրը ֆիննական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:










