Երևանում վրաերթի են ենթարկել 43-ամյա տղամարդու
09:44 • 03.10.13
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու։
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» Բ/Կ:
Կատարվում է քննություն:
Placeholder










