Լիբիայի ԱԳՆ-ն հաստատել է Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակվողներից երկուսի մահվան դեպքը

21:52 • 03.10.13

Լիբիայի իշխանությունները հաստատել են ավելի վաղ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը՝ ՌԴ դեսպանատան հարձակման ընթացքում երկու մարդու մահվան մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Երեկ անհայտ անձինք Տրիպոլիում հարձակման էին ենթարկել ՌԴ դեսպանատունն ու փորձել մտնել դրա տարածք։

 

Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել ռուս կնոջ կողմից լիբիացի սպայի սպանության մասին։


Ակցիաների մասնակիցներն իրենց ագրեսիվ էին դրսևորել, այրել էին դեսպանատան մոտ կայանված ավտոմեքենան։


Դեսպանատան անվտանգությունը նրանց դեմ կրակ է բացել։ «Լիբիայի երկու քաղաքացիներ զոհվել են հարձակման ընթացքում»,-ասել է Լիբիայի արտգործնախարար Մուհամեդ Աբդել-Ազիզը։


Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին Լիբիայից տարհանելու և Թունիս տեղափոխելու մասին։