Երևանի Արզումանյան փողոց խաղահրապարակի մոտակայքում մարտական գլխիկով ական է հայտնաբերվել

11:57 • 03.10.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15.40-ին, հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել ՀՀ ՊՆ մի ծառայող և հայտնել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մեկնած օպերատիվ խումբը Արզումանյան փողոցի թիվ 16/1 և Շինարարների փողոցի թիվ 13 շենքերի միջնամասում գտնվող խաղահրապարակին կից ավտոտնակի մոտ հայտնաբերել են 82 մմ տրամաչափի ականանետի ական` մարտական գլխիկով:

Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորական գումարտակին:

Կատարվում է հետաքննություն: