ՄԱԿ-ն առաջընթաց է գրանցել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցում
ՄԱԿ-ը առաջընթաց է գրանցել Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետների՝ Սիրիայում կատարած աշխատանքի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին։
«Փաստաթղթերը, որոնք երեկ փոխանցվել են սիրիական կառավարությանը, թիմի անդամների համոզմամբ՝ հուսադրող են»,-ասել է նա։
Աշխարհում գոյություն ունեն քիմիկան նյութերը ոչնչացնելու երկու հիմնական միջոցներ՝ ուղղակի այրում կամ չեզոքացում՝ տարբեր քիմիական ռեակցիաների միջոցով։










