Թբիլիսիում այրել են ռուսական դրոշը

22:33 • 03.10.13

«Ազգային ճակատ» կազմակերպությունը ակցիաներ է անում կառավարության մոտ։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չնայած Վրաստանի կառավարության փորձերին՝ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Մոսկվան ամեն դեպքում շարունակում է իրականացնել իր իմպերիալիստական ծրագրերը։


Նրանք կոչ են արել Վրաստանի ՆԳՆ-ին և պաշտպանության նախարարությանը՝ ռազմական ստորաբաժանումներ տեղակայել գրավյալ տարածքների գոտում և թույլ չտալ տարածքների հետագա յուրացումները։ Ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ զինված ուժերը պետք է իրավունք ունենան կրակ բացելու։


Ցուցարարների կարծիքով՝ Վրաստանը պետք է բոյկոտի Սոչիի Օլիմպիական խաղերը, իսկ ԱԳՆ-ն պետք է աշխատի, որպեսզի Վրաստանի դաշնակիցները նույն կերպ վարվեն։


Ցուցարարները կառավարության մոտ Ռուսաստանի դրոշն են այրել։