Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

09:43 • 03.10.13

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով հոկտեմբերի 2-ին 5 մարդ է վիրավորվել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։


Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան։ Մոտ 60 մարդ բարձրացել են դեսպանատան ցանկապատի վրա 3 կողմերից։ Նրանք կարողացել են կոտրել դարպասները և պոկել ռուսական դրոշը, սակայն չեն կարողացել շենք մտնել։


Հարձակվողները անկանոն կրակել են օդ և շենքի ուղղությամբ, ինչին ի պատասխան անվտանգության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, և վերջիններս հեռացել են։


Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Ըստ որոշ տվյալների՝ դեպքի պահին ներսում մարդ չի եղել։ Հաղորդվում է, որ Տրիպոլիում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։


Որոշ տվյալներով, միջադեպը կապված չէ ահաբեկիչների գործողությունների հետ, այլ վրեժխնդրություն է լիբիացի սպայի սպանության համար, որը, ենթադրվում է, որ ռուս կին է իրականացրել։