Եվրոպայում ՆԱՏՕ-ի շտաբի աշխատակիցները դադարել են աշխատել՝ ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի պատճառով
ԱՄՆ-ում մի քանի օր շարունակվող բյուջետային ճգնաժամի հետևանքով տեխնիկական արձակուրդի են ուղարկվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի շտաբի աձնակազմի մի մասն ու ամերիկյան օդուժի «Շևր» կայանի անձնակազմն ամբողջությամբ, հայտնում է Взгляд-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպը Եվրոպական միությունում ամերիկյան ներկայացուցչությանը նամակ է հղել, որում դիվանագետներին հրահանգվել է հրաժարվել համաժողովներին մասնակցելուց ու կրճատել գրասենյակային պարագաների ու տեխնիկայի համար նախատեսված ծախսերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է երեքշաբթի օրվանից, քանի որ կոնգրեսականներն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ բյուջետային օրենքի քննարկման ժամանակ։










