ԱՄՆ-ն Ռուսաստանից առաջ է անցնում նավթի և բնական գազի արտադրության հարցում. The Wall Street Journal

12:11 • 03.10.13

ԱՄՆ-ն Ռուսաստանից առաջ է անցնում՝ որպես աշխարհում նավթի և բնական գազի ամենախոշոր արտադրող, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

EIA-ի (ԱՄՆ-ի Էներգետիկ ոլորտում տեղեկատվության վարչություն) և Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում հուլիսին օրական 22 մլն բարել նավթ է արտադրվել: Նախնական տվյալներով՝ Ռուսաստանում նավթի արտադրությունը կազմել է օրական 21,8 մլն բարել:

 

Դա կարող է հանգեցնել շուկայում լուրջ փոփոխությունների և կոտրել էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկրի ազդեցությունը:

«Դա իրադարձությունների հիասքանչ շրջադարձ է: Դա շուկայական պայմանների և հնարավորությունների նոր շրջան է, որի մասին մենք չէինք էլ երազում»,- ասել է ԱՄՆ էներգետիկ ոլորտում տեղեկատվության վարչության պետ Ադամ Սեմինսկին: