ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ հրաձգություն կազմակերպողը կին է եղել՝ երեխայի հետ (թարմացված, ուղիղ)
Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել. տեղեկացնում է Взгляд-ը՝ Reuters գործակալության հղումով։
Հրաձգության մասին տեղեկացրել է սենատորներից մեկի օգնականը։
Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մի քանի մարդ։ Տուժածների թվում կան ոստիկանության աշխատակիցներ։
Միջադեպից հետո Կապիտոլիումի շենքը փակվել է անվտանգության նկատառումներով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
23:22 Ոստիկանությունը ձերբակալել է փոխհրաձգության ենթադրյալ կազմակերպչին։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Washington Post-ի հղումով, այդ մասին տեղեկացրել է կոնգրեսական Ջերրի Քոնոլին։
Հանրապետական կոնգրեսականի խոսքերով՝ կասկածյալի ձերբակալության մասին իրեն տեղեկացրել է ոստիկանության մի աշխատակից։
23։34 Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության գործով ձերբակալվել է կին՝ երեխայի հետ. տեղեկացնում է Fox News-ը։
Հեռուստաընկերության տվյալով՝ կինը եղել է մեքենայով, որտեղ էլ գտնվել է փոքրիկ երեխա է եղել, նախ փորձել է հաղթահարել արգելքը՝ Սպիտակ տան մոտ, ապա շարժվել է դեպի Կապիտոլիում, որտեղ կրակել է ոստիկանության ուղղությամբ, սակայն ձերբակալվել է։
Russia Today-ի ուղիղ միացումը՝ դեպքի վայրից:










