Աթենքում ֆուտբոլային երկրպագուների ակումբի մոտ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

11:55 • 04.10.13

Լույս հոկտեմբերի 4-ին Աթենքի կենտրոնում՝ «Պանատինաիկոս» ֆուտբոլային թիմի երկրպագուների ակումբի մոտ, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «Комсомольская правда»-ն:

 

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ հարևան խանութներում կոտրվել են ապակիները, ընկել է մի քանի ծառ, վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները:

 

Պայթյունի ձայնից արթնացած բնակիչները խուճապահար դուրս են եկել իրենց տներից:

 

Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան: Սակայն նշվում է, որ ոստիկանության կողմից այդ հատվածը շրջափակված չի եղել, ինչը նշանակում է, որ պայթյունի մասին ոչ մի տեղեկություն չի փոխանցվել, և միայն պատահականության շնորհիվ զոհեր չեն եղել, նշում է աղբյուրը։