Բերլուսկոնին կարող է հեռացվել Իտալիայի սենատից

20:47 • 04.10.13

Իտալիայում խորհրդարանական հանձնաժողովը հայտարարել է նոր գործընթաց սկսելու մասին, ինչի արդյունքում մոտ ժամանակներում նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կարող է հեռացվել խորհրդարանի պատգամավորների ցանկից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Այս քայլը հետևել է դատարանի վերջին որոշմանը, որում Բերլուսկոնին մեղավոր է ճանաչվել հարկերը վճարելուց խուսափելու մեջ:


Պատգամավորին պաշտոնից զրկելու մասին որոշումը պետք է հաստատվի սենատի ամբողջ կազմի քվեարկության արդյունքում: