Բրունեյի սուլթանի նախկին կնոջից գողացել են 14 մլն դոլար արժողությամբ երկու ադամանդ

13:42 • 04.10.13

Մեծ Լոնդոնի արվարձաններից մեկի՝ Այլուորթի դատարանը սկսել է թանկարժեք քարերի գողության գործի քննությունը, գրում է «Комсомольская правда»-ն:

 

Մեղադրյալի աթոռին է հայտնվել 35-ամյա Վահիդա Աբդուլլան, որը վերջին շրջանում աշխատել է Բրունեյի սուլթանի նախկին կնոջ՝ Մարիամ Ազիզի մոտ:

 

Կնոջը մեղադրում են 12,71 կարատանոց կապույտ ադամանդի՝ 13 մլն դոլար արժողությամբ, և 27,1 կարատանոց դեղին ադամանդի՝ 1 մլն արժողությամբ, գողության համար, որոնք Մարիամին է նվիրել սուլթանը։ Նա հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:

 

Մարիամ Ազիզը Բրունեյի սուլթանից՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկից, չորս երեխա ունի: Սուլթանը նրանից բաժանվել է 2003 թվականին և զրկել բոլոր տիտղոսներից: