ԱՄՆ-ում պարտքային ճգնաժամը կարող է կառավարության աշխատանքի դադարեցումից ավելի լուրջ լինել. New York Times

10:23 • 04.10.13

Տնտեսագետների և ներդրողների մեծ մասը պետական պարտքի «առաստաղին» հասնելն անվանել են ԱՄՆ-ի ամենալուրջ խնդիրը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Թերթի տվյալներով՝ Կոնգրեսն արդեն վաղուց նշել է գումարի այն սահմանը, որքան ԱՄՆ-ն կարող է պարտք անել գանձապետական պարտատոմսեր վաճառելու հաշվին: Կառավարությունը պարտքի շեմին է հասել դեռ մայիսին, ինչից հետո Ֆինանսների նախարարությունը «հատուկ միջոցներով» շարունակել է պարտքեր վերցնել:

 

Ֆինանսների նախարարության գլխավոր տեսուչն առաջարկել է գործողությունների մի քանի պլան, այդ թվում՝ կառավարության ոսկու և ուսանողական վարկերի պորտֆելի վաճառքը, ինչպես նաև բոլոր ուղղություններով վճարումների կրճատումը: Երկու տարբերակն «անհնարին» է համարվել:

 

Ինչպես հայտնել է Ֆինանսների նախարարությունը, հոկտեմբերի 17-ին պարտքի «առաստաղին» հասնելն «աղետալի հետևանքներ կարող է ունենալ»: