Եգիպտոսում զինվորականները կրակ են բացել «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների ուղղությամբ

21:00 • 04.10.13

Կահիրեի Թահրիր հրապարակում զինվորականները կրակ են բացել «Մուսուլման-եղբայրներ» շարժման կողմնակիցների վրա, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Ըստ Al Arabiya-ի տվյալների, շարժման կողմնակիցները շարժվել են պաշտպանության նախարարության շենքի և նախագահական պալատի ուղղությամբ:


BBC-ին հաղորդում է, որ պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները փողոց են դուրս եկել միանգամից մի քանի քաղաքներում: