Լիբիայից տարհանված ռուսաստանցի դիվանագետները ժամանել են Մոսկվա

11:46 • 04.10.13

Լիբիայից տարհանված ռուսաստանցի դիվանագետները ժամանել են հայրենիք, հայտնում է Interfax-ը:


Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավը նրանց հասցրել է Մոսկվա` «Դոմոդեդովո» օդանավակայան:

 

Ընդհանուր առմամբ, հայրենիք է վերադարձել 51 մարդ` դիվանագետները` իրենց ընտանիքներով հանդերձ:

 

Երկու օր առաջ հարձակում էր կատարվել Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով երկու հոգի` հարձակվողներից, սպանվել էր: