Նիկիտա Ջիգուրդան Facebook-ի իր բաժնետոմսերը վաճառել է Սնոուդենի պատճառով (տեսանյութ)

12:54 • 04.10.13

Ռուս դերասան, ռեժիսոր, շոումեն Նիկիտա Ջիգուրդան այս տարվա գարնանը զարմացրել էր հանրությանն այն լուրով, որ ինքը դարձել է Facebook սոցկայքի համասեփականատեր, գրում է Комсомольская правда-ն։

 

Այժմ Ջիգուրդան, ինչպես իրական գործարար, վաճառել է աշխարհի խոշորագույն սոցկայքի բաժնետոմսերը՝ ստանալով 97% շահույթ։ Այդպիսով՝ Ջիգուրդան դարձել է 951.520 դոլարով ավելի հարուստ։

 

Բաժնետոմսերը վաճառելու պատճառը, շոումենի խոսքով, ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տեղեկությունն է այն մասին, որ Facebook-ը բացահայտում է իր օգտատերերի տվյալները։

 

Իր «շահույթը» Ջիգուրդան պատրաստվում է ներդնել համակարգչային խաղերում և ֆիլմ նկարահանել ծովահենների մասին։