Իտալիան Եվրամիության օգնությունն է խնդրել ներգաղթյալների հոսքի դեմ պայքարում
Իտալիայի փոխվարչապետ Անջելինո Ալֆանոն Եվրամիության օգնությունն է խնդրել ներգաղթյալների հոսքի դեմ պայքարում, հայտարարելով, որ դա «եվրոպական ողբերգություն է, և ոչ միայն իտալական», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալական Լամպեդուզա քաղաքի մոտ նավաբեկության հետևանքով զոհված ներգաղթյալների թիվը հասել է 300-ի: 500 ներգաղթյալներով նավը դուրս էր եկել լիբիական Միսուրատա նավահանգստից և ուղղվել Իտալիա:
Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Սեսիլյա Մալմստրեմը կոչ է արել ԵՄ երկրներին առավելագույն ջանքեր ներդնել փախստականների տեղափոխման համար, որոնք կնպաստեն ռիսկային տեղափոխությունների կրճատմանը:










