Իտալիայում կինը «արթնացել» է նավաբեկության զոհերի դիակների մեջ
Իտալացի փրկարարները նախկինի պես շարունակում են անել ամեն հնարավորը, որպեսզի կարողանան լուծել Լամպեդուզա կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով առաջացած հետևանքները: Սակայն որոշ դեպքերում նրանք չափից շատ ջանքեր են գործադրում: Այսպիսով աղետի զոհերից մեկը անսպասելիորեն արթնացել է՝ իրեն հայտնաբերելով դիակների կույտի մեջ, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Բարեբախտաբար դիակների մեջ արթնացած կինը այնտեղ երկար չի մնացել: Փրկարարները կարողացել են շուտ հայտնաբերել նրան և տեղափոխել Սիցիլիայի հիվանդանոցներից մեկը:
Ըստ ներկայիս տեղեկությունների, աղետի արդյունքում նավի 500 ուղևորներից կենդանի են մնացել միայն 150-ը:










