Կալիֆոռնիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղում (տեսանյութ)

10:49 • 04.10.13

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղում՝ ինտենսիվ ճանապարհային երթևեկության ժամանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Sky News-ին:

 

Bellanca 7ECA  մակնիշի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սան Խոսեի ճանապարհին:

 

Օդաչուն որոշում է ընդունել վայրէջք կատարել թռիչքի ընթացքում առաջացած խափանման պատճառով: Ինքնաթիռում երկու մարդ է գտնվել:

 

Որոշ ժամանակ անց ոստիկանների ուղեկցությամբ ինքնաթիռը դուրս է բերվել մայրուղուց: