Լոնդոնում խնջույքի պատճառով 1 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ տուն է վնասվել

14:34 • 04.10.13

Մեծ Բրիտանիայում խնջույքի պատճառով 1մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ տուն է վնասվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Metro-ին:

 

Լոնդոնում բնակվող 17-ամյա Քրիստոֆեր Սիլը որոշել է խնջույք կազմակերպել և Facebook-ում հայտնել է այդ մասին: Նրա ընկերն էլ հրավերը տարածել է: Արդյունքում՝ հյուր է եկել 600-ից ավելի մարդ:

 

Հարևանների համաձայն՝ շատերը վիճել են տուն մուտք գործելու համար։ Քանի որ տունը լցված է եղել, շատերը տեղափոխվել են փողոց, ինչից հետո հարևանները ոստիկանություն են կանչել: Տոնախմբության արդյունքում աղջիկներից մեկին տարել են շտապօգնության մեքենայով:

 

Նախնական գնահատականներով՝ 1 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ տանը տասնյակ հազարավոր ֆունտի վնաս է հասցվել: