Նիդեռլանդների իշխանությունները մտադիր են դատի տալ Ռուսաստանին՝ Greenpeace-ի գործով
Նիդեռլանդների իշխանությունները մտադիր են դատի տալ Ռուսաստանին՝ Պեչորի ծովում Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստներին ձերբակալելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նիդեռլանդները հիմնվում են ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայի վրա:
Ավելի վաղ Եվրամիության անդամ երկրների դեսպանները, որոնց քաղաքացիները կալանավորվել են Ռուսաստանում, Մոսկվայում հանդիպում են ունեցել՝ կալանավորվածների շուտափույթ ազատ արձակմանն ուղղված գործողությունները քննարկելու նպատակով:
Arctic Sunrise նավում գտնվող 30 ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել ծովահենության համար:










