Ըստ բուքմեյքերների՝ Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի կստանա պակիստանցի աշակերտուհին

15:23 • 04.10.13

Բուքմեյքերների համաձայն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի կստանա պակիստանցի աշակերտուհի Մալալա Յուսաֆզայը, որն աշխարհում հայտնի է որպես կանանց կրթության իրավունքի վառ պաշտպան։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, 15-ամյա աղջիկը ճանաչում է ձեռք բերել, երբ BBC ծառայության համար սկսել է ուրդու լեզվով սեփական բլոգը վարել՝ պատմելով թալիբների իշխանության օրոք ընթացող կյանքի մասին։

 

2012թ. հոկտեմբերին թալիբները փորձել են սպանել նրան։

 

2012թ. տվյալներով՝ Մալալան հեղինակավոր Time հանդեսի՝ տարվա մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հետո։