Պաղեստինում կանանց և տղամարդկանց թույլատրել են ծանոթանալ ինտերնետով
Պաղեստինում հոգևորականները թույլատրել են կանանց և տղամարդկանց շփվել ինտերնետով, հայտնում է «Վզգլյադ»-ը:
Իր ֆեթվայով` կրոնական հրովարտակով, Պաղեստինի գերագույն կրոնական խորհուրդը թույլատրել է դա` պայմանով, որ նման շփումների նպատակը լինի ընտանիքի ստեղծումը:
Օգտատերերին կոչ է արվել պահպանել «պաղեստինյան հասարակության բարոյական չափանիշները»: Աղջիկների համար, օրինակ, սահմանվել է զերծ մնալ իրենց նկարների հրապարակումից կամ արտաքինի նկարագրությունից:
Սակայն Գազայի հատվածում, որտեղ իշխանությունը պատկանում է ՀԱՄԱՍ-ի իսլամիստներին, ինտերնետ-ծանոթությունները շարունակում են դատապարտելի համարվել: Այստեղ քննադատել են Արևմտյան ափում ընդունված որոշումը` նշելով, թե դա բացասական ազդեցություն կունենա երիտասարդ կանանց և տղամարդկանց բարոյականության վրա:










