Էկվադորի նախագահը Բարաք Օբամային համեմատել է նացիստների հետ

17:18 • 04.10.13

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային համեմատել է նացիստների հետ։ Իր հայտարարությունը նա արել է՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ելույթը, որում նա նշել էր ԱՄՆ-ի  բացառիկության գաղափարի մասին՝ դրանով արդարացնելով Վաշինգտոնի միջամտությունն այլ պետությունների հարցերին, գրում է ДНИ.ru-ն։

 

«Չնայած նրան, թե ինչ է նա ասել, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Օբաման լավ և խելացի մարդ է։ Սակայն մի՞թե նրա ելույթը ձեզ չի հիշեցնում նացիստների ելույթը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նրանք նույնպես իրենց ընտրյալներ էին համարում։ Նման գաղափարները շատ վտանգավոր են»,- ասել է Կորեան։

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հավատում է նրան, որ ԱՄՆ-ն բացառիկ երկիր է։