Մերկ պարող տղամարդիկ Սաուդյան Արաբիայում դատապարտվել են մտրակի 2000 հարվածի և բանտարկության

00:49 • 04.10.13

Սաուդյան Արաբիայի դատարանը 4 երիտասարդ տղամադրու դատապարտել է մտրակի հարվածների և երկարատև բանտարկության համացանցում հայտնված տեսանյութի համար, որում նրանք մեկը մերկ պարում էին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Դատապարտյալները նկարահանել են տեսանյութ, որում նրանք պարում են մեքենայի տանիքին, իսկ նրանցից մեկը մերկ վիճակում: Դրանից հետո տեսանյութը տեղադրել են համացանցում:


Մերկ պարող տղամարդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, մտրակի 2.000 հարվածների և ավելի քան 13.000 ԱՄՆ դոլարի տուգանքի:


Սակայն մեղադրող կողմը գտնում է, որ այս պատիժը շատ «մեղմ» է: