ԱՄՆ ԿՀՎ-ն ընդլայնում է սիրիական ընդդիմության ուժերի վերապատրաստման ծավալները

08:44 • 04.10.13

Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունն ընդլայնում է սիրիական ընդդիմադիրների վերապատրաստման ծավալները: Ըստ անանուն ամերիկյան պաշտոնատար անձանց, նման քայլը պայմանավորված է Վաշինգտոնի մտավախությամբ, որ սիրիական ընդդիմադիրները զիջում են իրենց դիրքերը ծայրահեղական տարրերին:


Վարժանքներն իրականացվելու են Հորդանանում գտնվող գաղտնի կայաններում: Միաժամանակ շեշտվում է, որ ծրագիրն այնքան փոքրածավալ է, որ նույնիսկ ընդլայնումից հետո ամսական կվերապատրաստվի ընդամենը մի քանի հարյուր զինյալ: Ընթացիկ տարում նման վարժանք անցել է ընդդիմության հազարից քիչ մարտիկ:

 

Թերթի ստացված տվյալների համաձայն, նման քայլի արդյունքում Սպիտակ տունը ծրագրում է սիրիական ներքին հակամարտությունում կանխել որևէ կողմի ակնհայտ հաղթանակը, հայտնում է Washington Post-ը: