Հնդկաստանում «երեխաների արտադրման գործարան» կբացվի

18:50 • 04.10.13

Հնդկաստանում կբացվի աշխարհում առաջին հիվանդանոցը, որը կմասնագիտանա կոմերցիոն փոխնակ մայրության գծով: Բազմաթիվ օտարերկրացիներ, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում երեխա ունենալ, արդեն դիմել են հիվանդանոցի ծառայություններին, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Չնայած հիվանդանոցի կառուցման աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն այնտեղ արդեն 100 կին կա, ովքեր պատրաստ են ապահովված արտասահմանցիների համար երեխաներ ունենալ:

 

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո փոխնակ մայրը ստանում է մոտ 8 հազար դոլար, ինչը Հնդկաստանի համար մի ողջ կարողություն է: Այդպիսով՝ «երեխաների արտադրման գործարանում» աշխատանքը տեղի կանանց համար եկամտաբեր գործ է, նշում է աղբյուրը: