Ոստիկանը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

19:08 • 04.10.13

Երևանում այսօր՝ ժամը 14:40-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Գևորգյանը իր կողմից վարած BMW մակնիշի 35 DՏ 365 համարանիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա Սուսաննա Բարսեղյանին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապ օգնության ծառայություն և օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի հիվանդանոց, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Մանրամասները՝ այստեղ։