Թուրքիան պայքարում է «Ալ-Կաիդայի» դեմ. թուրք նախարար
Թուրքիայի իշխանությունները պայքարում են «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ, ինչի մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը։
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Գյուլերը մանրամասնել է, որ 2012-2013թթ. ընթացքում իրականացված 104 հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում բերման է ենթարկվել 345 մարդ, որից 129-ը ձերբակալվել է։
Միևնույն ժամանակ նախարարը հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց Թուրքիան աջակցում է «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբին, որն «Ալ-Կաիդայի» սիրիական թևն է։










