ԱՄՆ-ում մահացել է ինը նախագահների օգնականը
Վաշինգտոնում (ԱՄՆ) 95 տարեկանում մահացել է Սպիտակ տան վարչակազմի աշխատակից Հելեն Հոլերսը, գրում է segodnya.ua-ն։
Հոլերսը ծնվել է Լինդսեյում (Նեբրասկա նահանգ)։ Նա Վաշինգտոն է տեղափոխվել 1940-ական թթ. և աշխատել է որպես սղագրիչ գյուղատնտեսության վարչությունում՝ մինչ Սպիտակ տուն տեղափոխվելը։
Հոլերսը Սպիտակ տանն աշխատել է ավելի քան 40 տարի՝ քարտուղարի պարտականություններ կատարելով ԱՄՆ 9 նախագահների օրոք՝ Հարի Թրումենից մինչև Ջորջ Բուշ-ավագ։ Նա թոշակի է անցել 1993-ին։










