Մահվան ելքով վրաերթ Նոր Նորքում

00:24 • 04.10.13

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Ռադիոտեխնիկա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Յ. Ա.-ին (ծնվ.1940թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է: 

 

Իսկ shamshyan.com-ը հայտնում է, որ Նոր Նորքի ոստիկանները վրաերթի վայրից, մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են BMW X5 մակնիշի, առանց համարանիշների ավտոմեքենա, որի թափքն ու դիմապակին ամբողջովին վնասված են եղել: Իսկ ավտոմեքենայից մոտ 3 մետր հեռավորության վրա, բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են 01 AV 777 համարանիշներ, որոնք չի բացառվում, որ նշված ավտոմեքենայի համարանիշները լինեն:

 

Մանրամասները՝ shamshyan.com կայքում: