Վաշինգտոնում ոստիկանների կողմից սպանված կինը տառապել է հետծննդաբերական դեպրեսիայից. լրատվամիջոցներ
Վաշինգտոնում ոստիկանների կողմից իր իսկ մեքենայում սպանված կինը տառապել է հետծննդաբերական դեպրեսիայից, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին, որոնք էլ՝ մահացածի մորը։
Հիշեցնենք, որ կինն իր Infinity մեքենայով, որտեղ գտնվել է նրա փոքրիկ երեխան, նախ փորձել էր հաղթահարել Սպիտակ տան մոտ արգելքը, ապա շարժվել էր դեպի Կապիտոլիում, որտեղ կրակել էր ոստիկանության ուղղությամբ։ Սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ նա զինված չի եղել։
Զոհի` Միրիամ Քերի անունով կնոջ մայրը պատմել է, որ անցած օգոստոսին երեխա ունենալուց հետո նա դեպրեսիայի մեջ է հայտնվել, նույնիսկ հիվանդանոց է ընկել:
Կինն ասել է նաև, թե չգիտի` ինչպես է իր աղջիկը Վաշինգտոնում հայտնվել, քանի որ երեխայի հետ գնացել էր Կոնեկտիկուտ` բժշկի մոտ:
34-ամյա կինը Սթեմֆորդից էր, ատամնաբույժ էր: Նրա երեխային տեղափոխել են հիվանդանոց:
Կնոջ գործողությունների դրդապատճառներն անհայտ են: Դրանցից նաև 2 ոստիկան է տուժել:










