Եգիպտոսում բախումների հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 140 մարդ վիրավորվել է

00:54 • 05.10.13

Կահիրեում Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցը ցրելու ժամանակ սպանվել է առնվազն 4 մարդ, հաղորդում է BBC-ին:


Բախումների ժամանակ ցուցարարներին ցրելու համար օգտագործվել է արցունքաբեր գազ: Բախումների արդյունքում վիրավորվել է ավելի քան 140 մարդ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թահրիրի հրապարակում բանակայինները նույնիսկ կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: