Իրաքում պայթյունի հետևանքով առվնազն 20 շիա ուխտավոր է զոհվել

00:27 • 05.10.13

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 20 շիա ուխտավոր, իսկ 50-ից ավելին վիրավորվել են, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Ուխտավորների վրա հարձակումը կատարվել է Բաղդադի հյուսիսում գտնվող Ադամիա շրջանում: Հավատացյալները գնալիս են եղել դեպի տեղի սրբավայրը, որպեսզի հարգեն 9-րդ շիական իմամ Մուհամմադ ատ-Տակի հիշատակը:

Ըստ տվյալների, սկզբից պայթել է ռումբը, իսկ դրանից հետո ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն: Սակայն կան տեղեկություններ, որ գործել է միայն 1 ռումբ, որը գործարկել է մահապարտը: