Մեքսիկական ծոցում «Կարեն» փոթորկի պատճառով նավթային ընկերությունները դադարեցրել են աշխատանքը

09:28 • 05.10.13

Մեքսիկական ծոցում նավթագազային ընկերությունները դադարեցրել են իրենց պլատֆորմների աշխատանքը՝ «Կարեն» արևադարձային փոթորկի մոտենալու պատճառով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Նավթային ընկերությունները Լուիզիանայից հարավ գտնվող 185 պլատֆորմներից տարհանել են իրենց աշխատակիցներին, ինչը կազմում է Մեքսիկական ծոցում պլատֆորմների ընդհանուր թվաքանակի մեկ երրորդը:

 

Բրիտանական BP կորպորացիան հայտարարել է ստորջրյա հորատման համար նախատեսված պլատֆորմների վրա աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին: Իր աշխատակիցների տարհանման մասին է հայտարարել ամերիկյան Anadarko Petroleum կորպորացիան, ինչպես նաև անգլո-հոլանդական Royal Dutch Shell-ը և ամերիկյան Exxon Mobil, Chevron, Murphy Oil և Marathon Oil ընկերությունները:

 

Ընդհանուր առմամբ, փոթորկի պատճառով փակված պլատֆորմներում արդյունահանում էին օրական ավելի քան 693 բարել նավթ և 40 մլն խորանարդ մետր բնական գազ: